կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեկնարկել է ֆուտզալի Գեղարքունիքի մարզային առաջնությունը

Մեկնարկել է ֆուտզալի Գեղարքունիքի մարզային առաջնությունը

Մարտի 26-ից  մեկնարկել է  ֆուտզալի Գեղարքունիքի մարզային առաջնությունը, որին հայտավորվել են  Վարդենիսի, Մարտունու, Գավառի համայնքապետարանների, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն, ՆԳՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության, Գեղարքունիքի մարզի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, 2-րդ բանակային կորպուսի և  Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի թիմերը։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, վիճակահանությամբ թիմերը  բաժանվել են  2 խմբի:  Ա ենթախմբում հանդես կգան Վարդենիսի և Մարտունու համայնքապետարանի, մարզային փրկարարական վարչության և Գեղարքունիքի մարզի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիմերը:

DSC_9026.JPG (4.47 MB)

Բ ենթախմբում հայտնվել են  Գավառի համայնքապետարանի, 2-րդ բանակային կորպուսի, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության  և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի թիմերը: Առաջնությունն անցկացվելու է Գավառի Գրիշա  Ափրոյանի անվան մարզադպրոցում:

DSC_9019.JPG (4.38 MB)

 Առաջնության մեկնարկում  միմյանց հետ հանդիպեցին  Մարտունու  համայնքապետարանի և Գեղարքունիքի մարզի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիմերը: Ծավալվեց համառ  և հետաքրքիր պայքար: 1-ին խաղակեսում դատարանի թիմը , ունենալով ակնհայտ առավելություն,  2-րդ խաղակեսում բաց թողած գոլերի արդյունքում պարտվեց 5-6 հաշվով: Օրվա 2-րդ խաղում հանդիպեցին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և Վարդենիսի համայնքապետարանի թիմերը: 11-0 հաշվով հաղթեց  Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության թիմը:

Առաջին հանդիպումները դիտելու եկավ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Մարզպետը շնորհավորեց մարզիկներին, ցանկացավ առողջ մրցակցություն և հաղթանակներ։

DSC_8999.JPG (3.97 MB)

Հաջորդ հանդիպումները կկայանան մարտի 28-ին։

  • Կիսվել: