երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մեկնարկել է Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը

Մեկնարկել է Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը

Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը մեկնարկել է:

Ապրիլին Երևանում կայանալիք առաջնության տոմսերի գներն են՝ 1000-ից մինչև 10.000 դրամ: Դրանք կարող եք ձեռք բերել առցանց:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում է նման խոշորամասշտաբ մրցաշար: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը կմասնակցեն մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 1000-ը: Առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա ապրիլի 14-ին:

  • Կիսվել: