ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մեկնարկել է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը

Մեկնարկել է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը

Մեկնարկել է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որին հայտավորված է 13-ական քաշային կարգերում 95 մարզիկ և 14 մարզուհի:
Տղամարդկանց առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 19-ին մեկնարկելիք «Ստրանջայի գավաթ» միջազգային մրցաշարին: Այնուհետև հայ բռնցքամարտիկները կմեկնեն Սերբիա, որտեղ մարտի 2-ից կմասնակցեն «Բելգրադի ազատագրման գավաթ» անունը կրող միջազգային մրցաշարին:

Այս ստուգատեսների արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը մայիսի 1-15-ը Տաշքենդում կմասնակցի բռնցքամարտի աշխարհի առաջնությանը:

Ինչ վերաբերում է կանանց մրցապայքարին, ապա Հայաստանի առաջնությունում նրանք մրցելույթները կսկսեն փետրվարի 2-ից: Առաջնության ավարտից հետո կձևավորվի կանանց հավաքական թիմը, որը Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ փետրվարի 7-ից ուսումանամարզական հավաք կանցկացնի Օլիմպավանում:

Եվս մեկ ուսումնամարզական հավաք կանայք կանցկացնեն փետրվարի վերջին՝ նախապատրաստվելով Հնդկաստանի Դելի քաղաքում մարտի 15 –ին մեկնարկելիք աշխարհի առաջնությանը:

 

  • Կիսվել: