երեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2024
Մեկնարկել է «Բռնցքամարտի Երևան քաղաքի բաց առաջնություն» միջազգային մրցաշարը

Մեկնարկել է «Բռնցքամարտի Երևան քաղաքի բաց առաջնություն» միջազգային մրցաշարը

Մեկնարկել է «Բռնցքամարտի Երևան քաղաքի բաց առաջնություն» միջազգային մրցաշարը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Մրցումներին մասնակցում են՝ Բուլղարիայի, Իրանի, Լատվիայի, Հունգարիայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի շուրջ 150 մարզիկ:

Մրցաշարի եզրափակիչ մենամարտերը տեղի կունենան հունիսի 15-ին՝ ժամը 13:00-ին, «Դինամո» մարզադահլիճում:

  • Կիսվել: