հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մբապեն արձագանքել է Ռոնալդուի երազանքի մասին գրառմանը

Մբապեն արձագանքել է Ռոնալդուի երազանքի մասին գրառմանը

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն աջակցել է Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուին:

Ռոնալդուն երեկ սոցցանցերից մեկում հրապարակել է Կատարում ընթացող Աշխարհի առաջնության 1/4 եզրափակչում Մարոկկոյի ազգային հավաքականից կրած պարտությունից հետո (0:1) առաջին գրառումը։

Կրիշտիանուն խոստովանել է, որ Աշխարհի առաջնությունում հաղթելն իր կարիերայի ամենամեծ երազանքն էր։

Մբապեն մեկնաբանությունների մեջ հաղորդագրություն է թողել՝ տեղադրելով թագ և այծի էմոջի: Անգլերենում այծը գրվում է goat: GOAT հապավումը նշանակում է «Բոլոր ժամանակների մեծագույնը»:

Հիշեցնենք, որ Աշխարհի գործող չեմպիոն ֆրանսիացիները ԱԱ-2022-ի կիսաեզրափակչում կխաղան մարոկացիների հետ։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 14-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

  • Կիսվել: