կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մբապեն 6 տարվա մեջ առաջին անգամ մնացել է պահեստայինների նստարանին

Մբապեն 6 տարվա մեջ առաջին անգամ մնացել է պահեստայինների նստարանին

2017/2018 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ «Պարի-Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն մնացել է պահեստայինների նստարանին և խաղադաշտ դուրս չի եկել Լիգա 1-ի խաղում, հայտնում է Opta Sport-ը։

Լրատվամիջոցները հայտնում էին, որ ֆուտբոլիստի վնասվածքը լուրջ չէ, սակայն ֆրանսիացին չի մասնակցել Լիգա 1-ի 21-րդ տուրի՝ «Լիլ»-ի հետ հանդիպմանը (3:1):

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա ֆրանսիացին ՊՍԺ-ում իր ամբողջ կարիերայի ընթացքում 3-րդ անգամ դուրս չի եկել խաղադաշտ՝ միևնույն ժամանակ ընդգրկված լինելով հանդիպման հայտացուցակում։ Մինչ այս խաղացողը մնացել էր թիմի պահեստայինների նստարանին «Նանտի» (2017 թվականի նոյեմբեր) և «Մոնակոյի» (2018 թվականի ապրիլ) հետ հանդիպումներում։ Վիճակագրությունը չի վերաբերում այն հանդիպումներին, որոնցում Մբապեն որակազրկման կամ վնասվածքի պատճառով չի ընդգրկվել խաղային կազմում։

Հիշեցնենք, որ Մբապեն ցավալի հարված էր ստացել վերջերս Ֆրանսիայի գավաթի խաղարկության շրջանակում կայացած «Բրեստի» հետ խաղում։ Ֆրանսիացի հարձակվողը կարողացել է խաղն ավարտին հասցնել, սակայն բաց է թողել թիմի՝ հինգշաբթի օրը կայացած մարզումը։

Այս մրցաշրջանում Մբապեն ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման, որոնցում դարձել է 30 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

21 տուրից հետո ՊՍԺ-ն 50 միավորով գլխավորում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը:

  • Կիսվել: