երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մայամիի մրցաշար․ Ավանեսյանը հաղթեց աշխարհի 6-րդ ռակետ Ժաբերին

Մայամիի մրցաշար․ Ավանեսյանը հաղթեց աշխարհի 6-րդ ռակետ Ժաբերին

Այսօր՝ մարտի 24-ին, Մայամիում (ԱՄՆ) տեղի ունեցավ Մասթերս մրցաշարի երկրորդ շրջանի հանդիպումը աշխարհի վեցերորդ ռակետ, թունիսցի Օնս Ժաբերի և Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանի (65-րդ ռակետ) միջև։

Ավանեսյանը հաղթեց 6:1, 4:6, 6:3 հաշվով։ Հանդիպումը տևել է 1 ժամ 59 րոպե։

Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի ԱՄՆ-ից թենիսիստուհի, աշխարհի 53-րդ ռակետ Դանիել Քոլինսը, ով երկրորդ շրջանում 6:2, 6:2 հաշվով վստահ հաղթեց ռուսաստանցի Անաստասիա Պոտապովային (29-րդ ռակետ):

Մայամիի մրցաշարը կանցկացվի մարտի 19-ից 30-ը: Կանանց մենախաղի մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 8,9 մլն դոլար։

  • Կիսվել: