կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մատիչը տեղափոխվեց Լիոն

Մատիչը տեղափոխվեց Լիոն

Կիսապաշտպան Նեմանյա Մատիչը «Ռենից» է տեղափոխվել «Լիոն»: Լիոնի ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 35-ամյա խաղացողի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Մատիչի տրանսֆերային արժեքը կազմում է 2,6 միլիոն եվրո։

Կիսապաշտպանը «Ռեն» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը՝ «Ռոմայից»։ Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Մատիչը ակումբի կազմում անցկացրել է 13 հանդիպում և ոչ մի գոլ չի խփել։

Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Լիոնը» 19 հանդիպումից հետո 16 միավորով զբաղեցնում է 16-րդ տեղը։ «Ռենը» 25 միավորով 9-րդ տեղում է։

  • Կիսվել: