երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Մարզչական նշանակումներ բասկետբոլի Հայաստանի հավաքականներում

Մարզչական նշանակումներ բասկետբոլի Հայաստանի հավաքականներում

Բասկետբոլի Հայաստանի հավաքականներում տեղի են ունեցել մարզչական նշանակումներ:

2023 թվականի ամռանն անցկացվելիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում տղաների Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը կգլխավորի Արեգ Վաթյանը, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Արեգ Վաթյանը փորձառու մասնագետ է: Նրա գլխավորությամբ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներ բազմիցս ելույթ են ունեցել միջազգային մրցասպարեզում: 2017 թվականին գլխավորել է տղաների Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը, որը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոն: Իսկ 2022 թվականին նրա գլխավորությամբ աղջիկների Մ16 հավաքականը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի փոխչեմպիոն:

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատանքը կշարունակի Զորիկ Իսաջանին:

Նա երկար տարիների մարզչական փորձ ունի: 2007- 2009 եղել է «Րաֆֆի» միության գլխավոր մարզիչը, 2010-2015թթ. Գլենդել քոլեջի օգնական մարզիչ: 2015 թվականից է Մերդինյան վարժարանի ընդհանուր մարզական պատասխանատուն է։ 2022 թվականին նրա գլխավորությամբ տղաների Մ16 հավաքականը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի փոխչեմպիոն:

  • Կիսվել: