շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԵԱ. Թիմայում պայքարում հայ հրաձիգները երրորդն են

ԵԱ. Թիմայում պայքարում հայ հրաձիգները երրորդն են

Լեհաստանի Վրոցլավ քաղաքում մեկնարկել է  Եվրոպայի  հրաձգության առաջնությունը: Չեմպիոններն ու փոխչեմպիոնները միանգամից կարժանանան Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրերի:

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ Հայաստանի 16 պատվիրակներից առաջինը կրակագիծ են ելել շարժական  թիրախ` ոչ օլիմպիական մրցաձևի  երեք մարզուհիներ: Օդամղիչ հրացանով, 30 + 30 կրակահերթերից հետո,  Գոհար Հարությունյանը, Լիլիթ Մկրտչյանը և Արուսյակ Գրիգորյանը գրավել են համապատասխանաբար 7 -րդ, 8 -րդ, և 10 -րդ տեղերը / 10 մ. մրցատարածությունում:

Թիմային պայքարում, Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակներից հետո,  մեր եռյակը 1637 միավորով դարձել է երրորդ մրցանակակիր:

 

  • Կիսվել: