Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի 4 անդամներ՝ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Հարություն Մերդինյանը, դուրս են եկել Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլի եզրափակիչ:
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն առաջին տեղով է դուրս եկել հենացատի վարժության եզրափակիչ՝ որակավորման փուլում հավաքելով 15,116 միավոր:

Հայաստանի հավաքականի կազմում օղակների վարժության եզրափակիչ են դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը, իսկ նժույգ-թափեր վարժության եզրափակչում հանդես կգա Հարություն Մերդինյանը:
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: