շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մարմնամարզիկները գերմանական Կոտբուսում սկսում են պայքարն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում

Մարմնամարզիկները գերմանական Կոտբուսում սկսում են պայքարն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները գերմանական Կոտբուսում սկսում են պայքարը աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում:

Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին մասնակցում են Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը:

Օրեր առաջ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում ոսկե մեդալակիր էր դարձել Արթուր Դավթյանը (հենացատկ) և արծաթե մեդալ էր նվաճել Վահագն Դավթյանը:

Աշխարհի գավաթի խաղարկության փուլերը վարկանիշային էին Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

  • Կիսվել: