կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մարմնամարզիկ Մամիկոն Խաչատրյանը՝ Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնի ոսկե մեդալակիր

Մարմնամարզիկ Մամիկոն Խաչատրյանը՝ Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնի ոսկե մեդալակիր

Հայաստանի սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականի անդամ Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթացող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում՝ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

 

Նժույգ թափեր վարժության եզրափակչում հայ մարմնամարզիկը, հավաքելով 13,966 միավոր, կանգնել է պատվո հարթակի առաջին աստիճանին և նվաճել հաղթողի տիտղոսը: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Համլետ Մանուկյանը 13,233 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

 

Համլետ Մանուկյանը եզրափակիչ է դուրս եկել նաև օղակների վարժությունում:

Հայաստանի հավաքականի անդամ Ռոբերտ Գյուլումյանն էլ բրոնզե մեդալ է նվաճել ազատ վարժությունների մրցումներում՝ հավաքելով 13,066 միավոր:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել էր երրորդ տեղը՝ հավաքելով 156,500 միավոր: Մարմնամարզիկները Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնին մասնակցում են Հայկ Նազարյանի գլխավորությամբ:

Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնին մասնակցում են նաև հեծանվորդներ Անի Գյոզալյանը, Ալեն Միրզոյանը, Հարություն Իսրայելյանը, լողորդներ Անահիտ Մուրադյանը և Սամվել Կարապետյանը, աթլետներ Սոֆիա Ջավախյանը, Վահե Արզումանյանը, ձյուդոիստներ Մհեր Օհանյանը, Ռազմիկ Գալստյանը, Արսեն Բադալյանը, Անդրեյ Անդրեյանը, Հայկ Դարբինյանը, Սեյրան Սարուխանյանը, Սյուզաննա Մանուկյանը, թենիսիստներ Սոֆի Գիդաչյանը, Լիլիթ Անտոնյանը, Դավիթ Պողոսյանը և Միքայել Ավանեսյանը, ինչպես նաև մարմնամարզիկ Մարիետա Բուչախչյանը:

Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնը կտևի մինչև հուլիսի 29-ը:

 

Возможно, это изображение 1 человек и текст

  • Կիսվել: