երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը` World Challenge Cup մրցաշարի հաղթող

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը` World Challenge Cup մրցաշարի հաղթող

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը դարձել է Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացված World Challenge Cup մրցաշարի հաղթող:

Հայաստանի ներկայացուցիչը ոսկե մեդալ է նվաճել օղակների վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14,500 միավոր։

Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված բոլոր 4 մարզիկներն էլ դուրս են եկել եզրափակիչ:

Օղակների վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Թովմասյանը 6-րդ տեղն է զբաղեցրել՝ եզրափակչում վաստակելով 13,766 միավոր:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը նժույգ թափեր վարժության եզրափակչում 14,266 միավոր է հավաքել և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, զուգափայտի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Էրիկ Բաղդասարյանը դուրս էր եկել հենացատկի եզրափակիչ, որտեղ, սակայն, ցույց է տվել 8-րդ արդյունքը՝ 12,966 միավորով:

  • Կիսվել: