հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մարկոս Պիզելլին հրաժեշտի նամակ է գրել

Մարկոս Պիզելլին հրաժեշտի նամակ է գրել

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլին հրաժեշտի նամակ է գրել Ինսթագրամի իր էջում։

 

«Շնորհակալ եմ բոլոր մարդկանց, ովքեր ինչ-որ կերպ ներգրավված են եղել իմ կյանքի այս գեղեցիկ ճանապարհորդությանը։ Մեծ պատիվ էր ֆուտբոլ խաղալ ու լինել շատ տեղերում, դառնալ հայ սրտով։ Ես ուղղակի հույս ունեմ, որ ինչ-որ կերպ երջանկություն եմ պարգևել այն մարդկանց, ովքեր տրիբունաներից հետևել են ինձ։ Հատուկ շնորհակալություն իմ բոլոր ակումբներին և, իհարկե, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ Ես արդեն կարոտում եմ Ձեզ»,-գրել է Մարկոսն ու տեղադրել այս լուսանկարը․

Հիշեցնենք, որ Մարկոսը «Արարատ-Արմենիա» տեղափոխվելուց հետո նորից  վնասվածք էր ստացել ու որոշում էր կայացրել   ավարտել կարիերան։

  • Կիսվել: