երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մարիամ Մկրտչյանը շախմատի Մ20 տարեկանների առաջնության առաջատարներին զիջում է կես միավոր

Մարիամ Մկրտչյանը շախմատի Մ20 տարեկանների առաջնության առաջատարներին զիջում է կես միավոր

 Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են հաջող ելույթներն աշխարհի Մ20 տարեկանների առաջնությունում:

 Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում շարունակվում է շախմատի աշխարհի Մ20 տարեկանների առաջնությունը: Կանանց պայքարում Մարիամ Մկրտչյանը 4,5 միավորով 2023 թվականի շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան աղջիկների առաջնության առաջատարներից կես միավոր է ետ։

Տղամարդկանց պայքարում Մամիկոն Ղարիբյանը դեռևս վաստակել է 3,5 միավոր:

Աշխարհի 20 տարեկանների առաջնությանն, ընդհանուր առմամբ, մասնակցում են 231 շախմատիստներ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 11 տուրից: Մրցաշարը կեզրափակվի հոկտեմբերի 2-ին:

  • Կիսվել: