շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Մարիամ Մկրտչյանը 5-րդ հաղթանակը տարավ և ավելի մոտեցավ առաջատարներին. շախմատի Մ20 ԱԱ

Մարիամ Մկրտչյանը 5-րդ հաղթանակը տարավ և ավելի մոտեցավ առաջատարներին. շախմատի Մ20 ԱԱ

Իտալական Սարդինիա կղզու Կալա Գոնոնե բնակավայրում ընթացող մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում կայացան 8-րդ տուրի մրցախաղերը:

Մարիամ Մկրտչյանը 5-րդ հաղթանակը տարավ մրցաշարում: Այս անգամ սպիտակներով 43-րդ քայլին նա պարտության մատնեց ղազախ Լիա Կուրմանգալիևային:

Մինչև 18 տարեկան աղջիկների աշխարհի գործող չեմպիոնուհին վաստակեց 6 միավոր: Մարիամը մեկ միավոր է զիջում աղյուսակը գլխավորող ադրբեջանցի Գովհար Բեյդուլաևային, որի հետ մրցելու է 9-րդ տուրում: Այժմ Մարիամը կիսում է 3-6 տեղերը, իսկ լրացուցիչ գործակիցներով 4-րն է:

Տուրը հաղթական էր նաև Արմեն Բարսեղյանի համար, որը սևերով 59-րդ քայլին առավելության հասավ ղազախ Ալդիյար Անսաթի նկատմամբ: Բարսեղյանը 4,5 միավոր ունի: Արթուր Դավթյանը սպիտակներով 77-րդ քայլին հաշտություն կնքեց նորվեգացի Մադս Վեստբի-Էլինգսենի հետ և նույնպես 4,5 միավոր ունի:

Այսօր կկայանան 9-րդ տուրի մրցախաղերը: Մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր:

  • Կիսվել: