երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Մարիամ Մկրտչյանն ու Էմին Օհանյանը մասնակցում են արագ շախմատի Մ20 ԱԱ-ին

Մարիամ Մկրտչյանն ու Էմին Օհանյանը մասնակցում են արագ շախմատի Մ20 ԱԱ-ին

Մարիամ Մկրտչյանն ու Էմին Օհանյանն Ուզբեկստանի մայրաքաղաքում սկսել են պայքարն արագ շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում:

Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը 3-րդ տուրից հետո երկու միավորով բաժանում է 5-14-րդ տեղերը: Գրոսմայստեր Օհանյանն էլ պատանիների պայքարում 1,5 միավորով բաժանում է 14-24-րդ տեղերը:

Արագ շախմատի աշխարհի առաջնությունը կավարրտվի օգոստոսի 4-ին: Օգոստոսի 6-7-ն էլ կանցկացվի կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը:

 

  • Կիսվել: