շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մարադոնան այլևս «Խիմնասիա եւ Էսգրիմայի» գլխավոր մարզիչը չէ

Մարադոնան այլևս «Խիմնասիա եւ Էսգրիմայի» գլխավոր մարզիչը չէ

Ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան հեռացել է «Խիմնասիա եւ Էսգրիմայի» գլխավոր մարզիչի պաշտոնից, տեղեկացնում է La Nacion-ը:

Նշվում է, որ նրա պաշտոնանկությունը կապված է «Խիմնասիայի» նախագահ Գաբրիել Պելեգրինոյի թեկնածության չառաջադրման հետ՝ ակումբի առաջիկա նախագահական ընտրություններում:

Մարադոնան «Խիմնասիա եւ Էսգրիման» գլխավորել է սեպտեմբերին։  Արգենտինայի առաջնության 22-րդ տուրից հետո «Խիմնասիան» 10 միավորով 22-րդ տեղում է:

  • Կիսվել: