հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մաքսիմ Մանուկյանը՝ սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Մաքսիմ Մանուկյանը՝ սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի սամբոյի հավաքականը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մասնակցում է աշխարհի առաջնությանը և արդեն առաջին մեդալն է նվաճել, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

 

Մարզական սամբոյի 64 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին: Մաքսիմն այս տարի բրոնզե մեդալ էր նվաճել նաև Եվրոպայի առաջնությունում:

 

Հայաստանի հավաքականի կազմում 8 սամբիստ է ընդգրկվել:

Մարզական սամբոյում Հայաստանը ներկայացնում են Տիգրան Կիրակոսյանը (58 կգ), Մաքսիմ Մանուկյանը (64 կգ), Կառլեն Մահինյանը (71 կգ), Ալեքսան Ստեփանյանը (79 կգ), Դավիթ Գրիգորյանը (88 կգ), Արսեն Խանջյանը (98 կգ), իսկ մարտական սամբոյում հանդես կգան Ավետիք Պողոսյանը (79 կգ) և Արման Ավանեսյանը (98 կգ):

Ղրղզստան են մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, մրցավար Ազատ Անդրյանը: Պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:

Մարզական սամբոյի կանանց և տղամարդկանց, ինչպես նաև մարտական սամբոյի տղամարդկանց 7-ական քաշերում խաղարկվելու է մեդալների 21 հավաքածու:

Ըստ նախնական հայտերի՝ սպասվում է շուրջ 50 երկրի մասնակցություն: Ռուսաստանը, Բելառուսը, Ֆրանսիան, համաձայն Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) գործկոմի որոշման, առաջնությանը կմասնակցեն FIAS դրոշի ներքո:

  • Կիսվել: