երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Մանուել Պետրոսյանը չորրորդ հաղթանակը տոնեց. ՀՀ շախմատի առաջնություն

Մանուել Պետրոսյանը չորրորդ հաղթանակը տոնեց. ՀՀ շախմատի առաջնություն

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող շախմատի Հայաստանի բարձագույն խմբի առաջնություններում  կայացան 4-րդ տուրի պարտիաները:

Տղամարդկանց առաջնության միանձնյա առաջատար Մանուել Պետրոսյանը պարտության մատնեց Արամ Հակոբյանին և տոնեց 4-րդ անընդմեջ հաղթանակը: Մնացած չորս պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի արդյունք: Այդպիսով, չորս տուրից հետո Մանուել Պետրոսյան արդեն 1,5 միավորով առաջ է Արամ Հակոբյանից, Տիգրան Լ. Պետրոսյանից, Ռոբերտ Հովհաննիսյանից և Սամվել Տեր-Սահակյանից: Վաղը կայանալիք 5-րդ տուրում առաջատարը կմրցի նրանցից մեկի՝ Սամվել Տեր-Սահակյանի հետ:

Կանանց առաջնությունում 3 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մարիա Գևորգյանը, որն ընթացիկ խաղում հաղթեց Աննա Խաչատրյանին: 2,5-ական միավոր ունեն չորս շախմատիստուհի՝ մրցաշարի նորեկ Պոլինա Կոբակը, Ասյա Եդիգարյանը, Աստղիկ Հակոբյանն ու Սուսաննա Գաբոյանը: 5-րդ տուրում Մարիա Գևորգյանը սպիտակներով կխաղա Սուսաննա Գաբոյանի հետ:

  • Կիսվել: