ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մանրամասներ՝ Մեն կղզում ընթացող «FIDE Grand Swiss» մրցաշարից

Մանրամասներ՝ Մեն կղզում ընթացող «FIDE Grand Swiss» մրցաշարից

Մեն կղզում ընթացող «FIDE Grand Swiss» մրցաշարի ավարտին մնացել է 4 խաղափուլ:
 
7 խաղափուլից հետո Սամվել Տեր-Սահակյանը 4.5 միավորով 15-րդ տեղում է: Նույնքան միավոր ունեն մեր հայրենակիցներ Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:
 
Մանուել Պետրոսյանը ունի 4 միավոր: Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը՝ 3.5 միավոր: Հայկ Մարտիրոսյանը և Վարուժան Հակոբյանը՝ 3 միավոր:
 
Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը ունեն 3 միավոր:
 

  • Կիսվել: