ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մանկուց երազել եմ խաղալ Եվրոպայում․ Էդուարդ Սպերցյան

Մանկուց երազել եմ խաղալ Եվրոպայում․ Էդուարդ Սպերցյան

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Եվրո-2024-ի ընտրական փուլի Թուրքիայի հետ խաղից հետո պատասխանել է Եվրոպա մեկնելու հնարավորության մասին հարցին։

«Մանկուց երազել եմ խաղալ Եվրոպայում, բայց ես դեռ «Կրասնոդարում» եմ, հետո կտեսնենք ինչ կլինի»,- ասել է Սպերցյանը։

Այս մրցաշրջանում 22-ամյա Սպերցյանը ՌՊԼ-ում անցկացրել է 19 հանդիպում, դարձել 9 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո։

  • Կիսվել: