շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Մանչեսթեր Յունայթեդը» կրկնել է 114 տարվա վաղեմության հակառեկորդը

«Մանչեսթեր Յունայթեդը» կրկնել է 114 տարվա վաղեմության հակառեկորդը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սևիլյա» խաղում ուշագրավ արդյունք է գրանցվել: Հանդիպումը չնայած ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2, սակայն բոլոր գոլերը խփել են անգլիական թիմի ֆուտբոլիստները: Բանն այն է, որ խաղավերջում դաշտի տերերը երկու անգամ գրավել են սեփական դարպասը:

Ինչպես տեղեկացնում են ֆուտբոլի վիճակագիրները, սա երկրորդ դեպքն է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն իրենց հարկի տակ երկու անգամ գրավում են սեփական դարպասը: Առաջին անգամ նման հակառեկորդ գրանցվել էր 1909 թվականին, Անգլիայի 1-ին դիվիզիոնի առաջնության «Բլեքբեռնի» հետ խաղում: Տարբերությունը միայն այն է, որ 114 տարի առաջ մանչեսթրցիները պարտվել էին 0:3 հաշվով:

  • Կիսվել: