կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մանչեսթեր Սիթին կամային հաղթանակ տոնեց մանչեսթերյան դերբիում

Մանչեսթեր Սիթին կամային հաղթանակ տոնեց մանչեսթերյան դերբիում

Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի կամային հաղթանակով՝ 3-1 հաշվով։

Հյուրերի կազմում հաշիվը բացեց Մարկուս Ռեշֆորդը՝ դառնալով շատ գեղեցիկ գոլի հեղինակ։ Գվարդիոլայի թիմի կազմում ոչ պակաս գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Ֆոդենը՝ հավասարեցնելով հաշիվը, իսկ քիչ անց անգլիացին նաև դուբլ ձևակերպեց։ Հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Հոլանդը՝ խփելով իր 18-րդ գոլն ԱՊԼ-ի այս մրցաշրջանում։

«Մանչեսթեր Սիթին» (62 միավոր) շարունակում է մնալ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում։ «Լիվերպուլից» տարբերությունը մեկ միավոր է: «Մանչեսթեր Յունայթեդը» (44) երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Պրեմիեր լիգայում և վեցերորդն է մրցաշարային աղյուսակում։

  • Կիսվել: