«Մանչեսթեր Սիթին» Դե Բրույնեին աստղային փոխարինող է գտել
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալային դիտարկում է որպես բելգիացի Կևին Դե Բրույնեին երկաժամկետ փոխարինող:
Օրեր առաջ տեղեկություն էր տարածվել, որ 33-ամյա Դե Բրույնեն համաձայնել է տեղափոխվել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադ»:
Transfermarkt-ը Գերմանիայի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 130 միլիոն եվրո: Նախորդ մրցաշրջանում Մուսիալան մյունխենյան ակումբի կազմում մասնակցել էր 38 հանդիպման, դարձել 12 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
Բելգիայի հավաքականի կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես է գալիս 2015 թվականից։ Դե Բրույնեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 382 հանդիպման, դարձել 102 գոլի և 170 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը: Transfermarkt-ը բելգիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո: