շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մամիկոն Ղարիբյանը՝ «Yerevan Open»-ի առաջատարներից

Մամիկոն Ղարիբյանը՝ «Yerevan Open»-ի առաջատարներից

Երևանում շարունակվում է «Yerevan Open» շախմատային միջազգային մրցաշարը: Մրցաշարում կայացել են 6-րդ տուրի պարտիաները: Առաջատար վարկանիշ ունեցող շախմատիստներից հաղթանակ տոնել են  Կլեմենտ Սուչևը, Ալեքսեյ Գուգանովը: Հայաստանի ներկայացուցիչներից միավորը կիսել են Մամիկոն Ղարիբյանը, Տիգրան Պետրոսյանը, Տիգրան Կոտանջյանը, Լևոն Բաբուջյանը:

Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարները 4 շախմատիստներ են, որոնցից մեկը Մամիկոն Ղարիբյանն է:

Նշենք, որ «Yerevan Open» շախմատային 4-րդ միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում է 15 երկրի 292 մասնակից: 

  • Կիսվել: