հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Մամիկոն Ղարիբյանը առաջատարների թվում է. Մ20 ԱԱ

Մամիկոն Ղարիբյանը առաջատարների թվում է. Մ20 ԱԱ

Հնդկաստանում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում տեղի ունեցան 9-րդ տուրի պարտիաները։

Հայաստանի ներկայացուցիչներից Մամիկոն Ղարիբյանը ոչ ոքի խաղաց, Էմին Օհանյանն ու Արսեն Դավթյանը հասան հաղթանակի։

Մամիկոն Ղարիբյանը 7 միավորով 5 առաջատարների թվում է։ Էմին Օհանյանը ետ է կես միավոր և բաժանում է 6-8-րդ տեղերը։

Աղջիկների առաջնությունում Մարիամ Մկրտչյանը հաղթանակի է հասել, Միլենա Գասպարյանը վաստակել է կես միավոր։

Մարիամ Մկրտչյանը 6,5 միավորով կիսում է երկրորդ-երրորդ տեղերը և կես միավոր է ետ միանձնյա առաջատար, հնդիկ Դիվյա Դեշմուխից։ Միլենա Գասպարյանը 4,5 միավորով բաժանում է 30-44-րդ տեղերը։

 

  • Կիսվել: