շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Մահացել է Վոլեյբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Խաչիկ Ասմարյանը

Մահացել է Վոլեյբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Խաչիկ Ասմարյանը

Այսօր՝ հունվարի 29-ին, կյանքից հեռացել է ՀՀ սպորտի վաստակավոր գործիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ՝ Խաչիկ Ասմարյանը, հայտնում է ՀՎՖ-ն:

Ասմարյանը 73 տարեկան էր: Նա հեղինակել է «Հայաստանի վոլեյբոլի պատմության ուրվագծեր» գիրքը:

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան խորապես ցավակցում է Խաչիկ Ասմարյանի ընտանիքին և բարեկամներին:

  • Կիսվել: