չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մահացել է լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանթը դստեր հետ

Մահացել է լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանթը դստեր հետ

ԱՄՆ-ում ուղղաթիռի վթարի հետևանքով մահացել է NBA լեգենդար բասկետբոլիստ ցը և իր 13-ամյա դուստրը։ Վթարը տեղի է ունեցել  Լոս Անջելեսի մոտակայքում։

Կոբի Բրայանթը 41 տարեկան էր։ Նա հինգ անգամ «Լոս Անջելես Լեյքերս»-ի կազմում դարձել է NBA չեմպիոն, 2008 ճանաչվել էր NBA-ի ամենաարժեքավոր բասկետբոլիստ: ԱՄՆ հավաքականի հետ երկու անգամ դարձել էր Օլիմպիական խաղերի չեմպիոն: NBA-ի պատմության մեջ բոլոր ժամանակների բասկետբոլիստների շարքում նա 33643 միավորով ամենաարդյունավետ չորրորդ բասկետբոլիստն էր:

Պրոֆեսիոնալ բասկետբոլիստի կարիերան ավարտել էր 2016 թվականին: 

 

  • Կիսվել: