երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մաղթում եմ, որ հայոց եռագույնը մշտապես ծածանվի աշխարհի ամենահեղինակավոր մրցահարթակների առաջին հորիզոնականներում. Ծառուկյան

Մաղթում եմ, որ հայոց եռագույնը մշտապես ծածանվի աշխարհի ամենահեղինակավոր մրցահարթակների առաջին հորիզոնականներում. Ծառուկյան

Տարբեր մարզաձևերում հայ մարզիկները շարունակում են հաղթանակ նվաճել ու հաղթանակի բերկրանք պարգևել աշխարհի բոլոր հայերին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱՕԿ նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Քիչ առաջ Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի առաջատար, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը նվաճեց հաղթողի կոչումը: Իսկ րոպեներ առաջ ամբողջ մարզասեր հասարակությունը ցնծում էր մեր բասկետբոլիստների հաղթանակով։

Սրտանց շնորհավորում եմ մեր մարզիկներին, մարզիչներին ու բոլոր մարզասերներին այս հաղթանակների առիթով, և մաղթում, որ հայոց եռագույնը մշտապես ծածանվի աշխարհի ամենահեղինակավոր մրցահարթակների առաջին հորիզոնականներում»,-գրել է Ծառուկյանը։

facebook sharing button
messenger sharing button
twitter sharing button
telegram sharing button
skype sharing button
pinterest sharing button
sharethis sharing button

  • Կիսվել: