երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մ-22 ԵԱ․ Ռուսլան Ասլիկյանի հաղթանակով մեկնարկեց

Մ-22 ԵԱ․ Ռուսլան Ասլիկյանի հաղթանակով մեկնարկեց

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում հաղթանակով մեկնարկեց Հայաստանի առաջին մասնակիցը։

Մ-22 ԵԱ գործող փոխչեմպիոն, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը մենամարտեց ռումինացի Մարիան Սալիի հետ, նոկդաունի ենթարկեց եւ հաղթեց 5:0 հաշվով։

Մեր մարզիկը մեկ գլուխ բարձր էր ռումինացուց և նույնիսկ նոկդաունի ենթարկեց մրցակցին։ Արդյունքում բոլոր մրցավարները 5։0 հաշվով միաձայն հաղթանակը շնորհեցին Ասլիկյանին։

71 կգ քաշային Նարեկ Զաքարյանը (Մարտունի, ԲԿՄԱ) մեկնարկում կմենամարտի գերմանացի Միխայել Սիմենսի հետ։

Հայաստանը կներկայացնեն նաեւ գյումրեցիներ  Ռուդոլֆ Գարբոյանը (ՀՄՄ, 51 կգ), նրա եղբայր Ռուբեն Գարբոյանը (ՀՄՄ, 54 կգ), Երևանի դինամոյական   Էրիկ Իսրայելյանը (60 կգ), վանաձորցի Արթուր Շահբազյանը (ԲԿՄԱ, 63, 5 կգ), Գյումրիի քաղաքային ՄԴ-ի սան  Արարատ Հարությունյանը (67 կգ), երևանցի Ռաֆայել Հովհաննիսյանը (ԲԿՄԱ, 86 կգ), գյումրեցի Հենրիկ Ճիղրիկյանը (ԲԿՄԱ, 92 կգ), երևանցի գերծանրքաշային Հովհաննես Փափազյանը (Նորք-Մարաշ) և երևանցի Էլլիդա Քոչարյանը (Վլ. Ենգիբարյանի անվան ՄԴ) ու  արմավիրցի Սոնա Հարությունյանը (63,5 կգ)։

  • Կիսվել: