կիրակի, օգոստոս 16
16 / 8 / 2026
Մ-20 ԱԱ. ըմբիշ Յուրիկ Պետրոսյանը կիսաեզրափակչում 8-1 հաշվով հաղթել է ավստրիացի մրցակցին

Մ-20 ԱԱ. ըմբիշ Յուրիկ Պետրոսյանը կիսաեզրափակչում 8-1 հաշվով հաղթել է ավստրիացի մրցակցին

Մենք վաղը 2 ոսկե մեդալի համար կպայքարենք: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

«87 կգ քաշային Յուրիկ Պետրոսյանը կիսաեզրափակչում 8-1 հաշվով հաղթեց ավստրիացի մրցակցին ու վաղը կպայքարի պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին կանգնելու համար»,- տեղեկացնում են ֆեդերացիայից:
 
Հիշեցնենք՝ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթանում է ըմբշամարտի Մ-20 տարեկանների աշխարհի առաջնությունը:
 

  • Կիսվել: