Մ-20 ԱԱ․ Մամիկոն Ղարիբյանը 4 առաջատարների թվում է
Հնդկաստանում անցկացվող շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնության 8-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը պարտության մատնեց Էմին Օհանյանին (Հայաստան) եւ 6,5 միավորով չորս առաջատարների թվում է։ Էմին Օհանյանը 5,5 միավորով բաժանում է 8-19-րդ տեղերը։
Աղջիկների առաջնությունում Մարիամ Մկրտչյանը հաղթեց ադրբեջանցի Նարմին Աբդինովային եւ 6,5 միավորով կիսում է երկրորդ-երրորդ տեղերը՝ կես միավոր հետ մնալով միանձնյա առաջատար, հնդիկ Դիվյա Դեշմուխից։
Առաջնության ավարտին մնացել է երեք տուր։