հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Մ-20 ԱԱ․ Հայ շախմատիստների արդյունքները 6 տուրից հետո

Մ-20 ԱԱ․ Հայ շախմատիստների արդյունքները 6 տուրից հետո

Հնդկաստանում անցկացվող շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում տեղի է ունեցել 6-րդ տուրը:

Աղջիկների առաջնությունում Մարիամ Մկրտչյանը 5 միավորով բաժանում է 2-4-րդ տեղերը՝ միանձնյա առաջատար, հնդիկ Դեշմուխ Դիվյայից հետ մնալով կես միավոր։

Միլենա Գասպարյանը ունի 4 միավոր եւ բաժանում է 14-26 միավոր։

Պատանիների առաջնությունում Էմին Օհանյանը և Մամիկոն Ղարիբյանը ունեն 4,5-ական միավոր եւ բաժանում են 5-17-րդ տեղերը։ Նրանք կեսական միավոր են հետ չորս առաջատարներից։ Արսեն Դավթյանը 3,5 միավորով բաժանում է 31-50-րդ տեղերը։

Հաջորդ տուրը կանցկացնի հունիսի 9-ին։

  • Կիսվել: