երեքշաբթի, օգոստոս 18
18 / 8 / 2026
Մ-20 ԱԱ․ Գոռ Խաչատրյանը հաղթեց 2 սփոփիչ գոտեմարտերում եւ կպայքարի բրոնզե մեդալի համար

Մ-20 ԱԱ․ Գոռ Խաչատրյանը հաղթեց 2 սփոփիչ գոտեմարտերում եւ կպայքարի բրոնզե մեդալի համար

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Խաչատրյանը նվաճեց բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք 72 կգ քաշային կարգում։

Սփոփիչ գոտեմարտերում Գոռ Խաչատրյանը 9:0 հաշվով հաղթեց մոլդովացի Իգնատ Մեյկոյին, 6:1 հաշվով՝ վրացի Ալեքսանդր Ռուսիտաշվիլիին։

Բրոնզե մեդալի համար Գոռ Խաչատրյանը կգոտեմարտի ուզբեկ Բեհրուզբեկ Վալիեւի հետ։

Բրոնզե մեդալների համար կգոտեմարտեն նաեւ 67 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը եւ 97 կգ քաշային Էրիկ Տեր-Մաթեւոսյանը, որոնք պարտվել էին կիսաեզրափակիչում։

Հիշեցնենք, որ 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը նվաճել է ոսկե, 87 կգ քաշային Յուրիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալ։

  • Կիսվել: