Մ-19 ԵԱ. Սուրեն Կատվալյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ (տեսանյութ)
Սուրեն Կատվալյանը դուրս եկավ Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ (տեսանյութ):
Հայաստանի ներկայացուցիչը 65 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում հաղթեց բուլղարացի Վլադիմիր Դավիդովին: Կիսաեզրափակիչում Կատվալյանի մրցակիցը կլինի անգլիացի Յաշուա Ֆլեմինգը:
Քառորդ եզրափակիչ դուրս եկած Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Տիգրան Կիրակոսյանը (50 կգ), Վահրամ Դովլաթբեկյանը (55 կգ) եւ Սամվել Սիրամարգյանը (80 կգ) պարտվել են:



