երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
Մ-17 ԱԱ. Ավետիսյանն ու Մնացականյանը դուրս եկան կիսաեզրափակիչ, Հովեյանը պարտվեց (տեսանյութ)

Մ-17 ԱԱ. Ավետիսյանն ու Մնացականյանը դուրս եկան կիսաեզրափակիչ, Հովեյանը պարտվեց (տեսանյութ)

Հայաստանի ներկայացուցիչներ Արարատ Ավետիսյանը եւ Վազգեն Մնացականյանը վստահ հաղթանակով դուրս եկան Բաքվում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ եւ  կպայքարեն եզրափակիչի ուղեգրի համար: Մ-17 Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Վահե Հովեյանը պարտվեց:

Եվրոպայի Մ-17 առաջնության բրոնզե մեդալակիր Արարատ Ավետիսյանը 48 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում համառ պայքարում 9:3 հաշվով պարտության մատնեց Ասիայի փոխչեմպիոն, Ուզբեկստանի ներկայացուցիչ  Ջավահիր Շարիֆբոեւին:

Ավետիսյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ կամային հաղթանակ էր տարել Մեքսիկայի ներկայացուցիչ Հեկտոր Ագիլեր Ռոդրիգեսի հետ: Առաջին մրցափուլում 2:7 հաշվով պարտվելիս, երկրորդ մրցափուլում հաղթել է 14:7 հաշվով:

Վազգեն Մնացականյանը (65 կգ) քառորդ եզրափակիչում 4:3 հաշվով առավելության հասավ խորվաթ Լովրո Վիդովիչի նկատմամբ:

Մնացականյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 7:4 հաշվով վերջին վայրկյաններին հաղթանակի էր հասել Իրանի ներկայացուցիչ Արմին Ղոլի Գալեհի նկատմամբ: 1/8 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 5:2 հաշվով պարտության էր պատնել Ղրղզստանը ներկայացնող Կամիլ Բերդիկուլովին:

Մ-17 Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Վահե Հովեյանը (80 կգ) քառորդ եզրափակիչում տուշեով պարտվեց լիտվացի Բենեկդիտաս Բուբելեւիչիուսին:

Եվրոպայի գործող չեմպիոնը մեկնարկել էր որակավորման փուլից, որտեղ 1:1 առավելության էր հասել վրացի Լուկա Բուիգլիշվիլիի նկատմամբ: 1/8 եզրափակիչում 5:1 հաշվով հաղթել էր Մոլդովայի ներկայացուցիչ Վիտալի Մայդարին:

  • Կիսվել: