երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Լյովա Գևորգյանը հաղթեց թուրքին և դուրս եկավ եզրափակիչ

Լյովա Գևորգյանը հաղթեց թուրքին և դուրս եկավ եզրափակիչ

Հռոմում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Լյովա Գեւորգյանը 125 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում 5։2 հաշվով հաղթել է թուրք Ադիլ Միսիրչիին եւ եզրափակիչում կգոտեմարտի Վրաստանի ներկայացուցիչ Մերաբ Սուլեյմանաշվիլիի հետ։

Լյովա Գեւորգյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակիչից՝ 10։0 հաշվով պարտության մատնելով լեհ Յակուբ Ժերչակին։

92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը քառորդ եզրափակիչում 2։12 հաշվով պարտվել է վրացի Անդրո Մարգիշվիլիին եւ սփոփիչ գոտեմարտում կշարունակի պայքարը բրոնզե մեդալի գոտեմարտի իրավունք ստանալու համար։

  • Կիսվել: