շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
​Լռություն փոթորկից առաջ. Մոուրինյուն անսպասելի որոշում է կայացրել Ռեալի դեմ խաղից առաջ

​Լռություն փոթորկից առաջ. Մոուրինյուն անսպասելի որոշում է կայացրել Ռեալի դեմ խաղից առաջ

​Նշվում է, որ երեքշաբթի օրը 63-ամյա մասնագետի փոխարեն ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին կպատասխանի նրա օգնականը՝ Ժուաու Տրալյաուն:

​Հիշեցնենք, որ «Բենֆիկայի» և «Ռեալի» միջև Չեմպիոնների լիգայի շրջանակում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր «արքայական ակումբի» հաղթանակով՝ 1:0 հաշվով: Այդ խաղում Մոուրինյոն հեռացվել էր մրցավարի հետ վիճաբանելու համար և չի կարողանա ղեկավարել իր թիմի գործողությունները պատասխան խաղի ընթացքում:

​Բացի այդ, ՈւԵՖԱ-ն ժամանակավորապես որակազրկել է «Բենֆիկայի» կիսապաշտպան Ջանլուկա Պրեստիանիին այն բանից հետո, երբ մադրիդցիների վինգեր Վինիսիուս Ժունիորը նրան մեղադրել էր ռասիստական վիրավորանքների մեջ:

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա Մադրիդում՝ չորեքշաբթի՝ փետրվարի 25-ին: Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով կեսգիշերին (00:00)։

  • Կիսվել: