երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Լոկոմոտիվը» չի մերժել Տիկնիզյանի համար «Վերդերի» առաջարկը, բայց սպասում է այլ առաջարկների

«Լոկոմոտիվը» չի մերժել Տիկնիզյանի համար «Վերդերի» առաջարկը, բայց սպասում է այլ առաջարկների

«Լոկոմոտիվի» տնօրենների խորհրդի նախագահ Յուրի Նագորնիխը խոսել է «Վերդերի» հետ պաշտպան Նաիր Թիկնիզյանի տեղափոխության շուրջ բանակցությունների ընթացքի մասին։

«Աշխատում ենք սովորականի պես, մենք կարծում ենք, որ Նաիրը բարձր մակարդակի խաղացող է։ Իհարկե, այն պայմանները, որոնք այսօր առաջարկվում են՝ մենք հասկանում ենք, ինքն էլ է հասկանում, որ դա այն գնահատականը չէ, որին նա արժանի է։ Ուստի Նաիրը մարզվում է մեզ հետ, պատրաստվում է, հավանաբար առաջարկներ էլի կլինեն։ Նա իսկապես բարձրակարգ խաղացող է, այնպես որ սա սովորական կյանք է, սրանից սենսացիաներ անել պետք չէ, ակումբային աշխատանքը շարունակվում է սովորականի պես։ 

Այնպես չէ, որ մեր ակումբը մերժել է «Վերդերի» առաջարկը։ Այլ առաջարկներ դեռ չեն եղել, բայց ես վստահ եմ, որ կլինեն»,- Նագորնիխի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։

Ավելի վաղ Tuttomercatoweb-ը հայտնել էր, որ գերմանական ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 4 միլիոն եվրո։ Մոսկովյան ակումբը մտադիր է հայ պաշտպանի տրանսֆերի վաճառքից վաստակել առնվազն 5 մլն եվրո։

  • Կիսվել: