հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Լիվերպուլը» դարձյալ առաջատարն է

«Լիվերպուլը» դարձյալ առաջատարն է

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 31-րդ տուրում «Լիվերպուլը» տանը մրցեց «Շեֆիլդ Յունայթեդի» հետ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ 3:1 հաշվով։

«Լիվերպուլից» աչքի ընկան ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունիեսը , արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերը եւ հոլանդացի հարձակվող Կոդի Գակպոն։ Սեփական դարպասը գրավեց «Լիվերպուլի» հյուսիսիռլանդացի պաշտպան Քոնոր Բրեդլին։

30 խաղից հետո «Լիվերպուլը» 70 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող փոխչեմպիոն «Արսենալից»։ Չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» երրորդն է՝ 67 միավոր։ «Շեֆիլդ Յունայթեդը» վերջինն է՝ 15 միավոր։

Անգլիայի առաջնություն, 31-րդ տուր

«Լիվերպուլ» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 3:1 (տեսանյութ)

Դարվին Նունիես, 17, Ալեքսիս Մաք Ալիսթեր, 77, Կոդի Գակպո, 90 - Քոնոր Բրեդլի, 58

  • Կիսվել: