կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լիոնել Մեսսին «Ոսկե գնդակ» ստացավ 8–րդ անգամ

Լիոնել Մեսսին «Ոսկե գնդակ» ստացավ 8–րդ անգամ

Փարիզի Շատլե թատրոնում կայացել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը, ութերորդ անգամ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է հռչակվել ու «Ոսկե գնդակի» արժանացել «Ինտեր Մայամիի» խաղացող, արգենտինացի Լիոնել Մեսսին։
 
Երկրորդ տեղը զբաղեցրել է «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, որը անգլիական թիմի կազմում 2022/23 մրցաշրջանում դարձավ չեմպիոնների լիգայի հաղթող, Անգլիայի չեմպիոն ու գավաթակիր։
 
Լավագույն եռյակը եզրափակել է աշխարհի փոխչեմպիոն՝ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն։
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսիի գլխավորությամբ Արգենտինայի հավաքականը 2022 թվականին նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։

  • Կիսվել: