Լիոնել Մեսին բարձրացրեց աշխարհի գավաթը
Արգենտինայի հավաքականը պարգեւատրվեց աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալներով։ Աշխարհի գավաթը բարձրացրեց արգենտինացիների ավագ, 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին։
Լիոնել Մեսին արժանացավ նաեւ առաջնության լավագույն խաղացողի «Ոսկե գնդակ» մրցանակին։
Եզրափակիչում Արգենտինան հետխաղային 11-մետրանոցներով 4:2 հաշվով հաղթեց 2018թ․ աշխարհի չեմպիոն Ֆրանսիային։
Արգենտինան տիտղոսների քանակով առաջ անցավ աշխարհի կրկնակի չեմպիոններ Ֆրանսիայից եւ Ուրուգվայից։ Ռեկորդակիրը Բրազիլիան է՝ 5 տիտղոս։ Աշխարհի քառակի չեմպիոններ են Գերմանիան ու Իտալիան։
