երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Լևոն Ջուլֆալակյանը ներառվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի փառքի սրահում

Լևոն Ջուլֆալակյանը ներառվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի փառքի սրահում

Հայկական ըմբշամարտի լեգենդ Լևոն Ջուլֆալակյանն ընդգրկվել է Ըմբշամարտի համաշխարհային Ֆեդերացիայի փառքի սրահում: Այս մասին հայտնում է Արսեն Ջուլֆալակյանը:

«Ըմբշամարտում ունեցած բացառիկ նվաճումների և մեծ ավանդի շնորհիվ ( և՛ որպես մարզիկ, և՛ որպես մարզիչ) Լևոն Ջուլֆալակյանը ներառվեց Ըմբշամարտի Համաշխարհային Ֆեդերացիայի Փառքի Սրահում (United World Wrestling Hall of Fame):

Ի դեպ, առաջինը Հայաստանի Հանրապետությունից:

Պարգևատրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին Փարիզում՝ Ըմբշամարտի տանը»,-գրել է նա:

  • Կիսվել: