ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Լևոն Ջուլֆալակյանն ընդգրկվել է ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Փառքի սրահում

Լևոն Ջուլֆալակյանն ընդգրկվել է ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Փառքի սրահում

Ըմբշամարտում ունեցած բացառիկ նվաճումների և մեծ ավանդի շնորհիվ ( և՛ որպես մարզիկ, և՛ որպես մարզիչ)  oլիմիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Լևոն Ջուլֆալակյանը ներառվել է Ըմբշամարտի համաշխարհային Ֆեդերացիայի Փառքի սրահում (United World Wrestling Hall of Fame), հաղորդում է ՀԸՖ-ի ֆեյսբուքյան էջը:

Ի դեպ, առաջինը Հայաստանի Հանրապետությունից:

Պարգևատրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին Փարիզում՝ ըմբշամարտի տանը (Wrestling house):

  • Կիսվել: