հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Լևոն Արոնյանը կմասնակցի Ազգերի գավաթ օնլայն մրցաշարին

Լևոն Արոնյանը կմասնակցի Ազգերի գավաթ օնլայն մրցաշարին

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի և Chess.com-ի կողմից անցկացվող Ազգերի գավաթ օնլայն մրցաշարին, հայտնում է ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը:

Մրցաշարին կմասնակցի 6 թիմ՝ Եվրոպայի հավաքականը, ԱՄՆ-ի հավաքականը, Ռուսաստանի հավաքականը, Չինաստանի հավաքականը, Հնդկաստանի հավաքականն ու «Մնացած աշխարհ» հավաքականը:

Լևոն Արոնյանն ընդգրկված է Եվրոպայի հավաքականում, որում ընդգրկված են նաև Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Անիշ Գիրին (Հոլանդիա), Աննա Մուզիչուկը (Ուկրաինա), Յան-Կշիշտոֆ Դուդան (Լեհաստան), Նանա Ձագնիձեն (Վրաստան) և թիմի ավագ Գարի Կասպարովը (Ռուսաստան):

Մրցաշարը կանցկացվի մայիսի 5-ից 10-ը:

Կնոջ՝ Արիանա Կաոիլիի ողբերգական մահվանից հետո Լևոն Արոնյանն առաջին անգամ կմասնակցի մրցաշարի: Ավելի վաղ հայկական շախմատի առաջատարը հրաժարվել էր մասնակցել արագ շախմատի Magnus Carlsen Invitational օնլայն մրցաշարին:

  • Կիսվել: