ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լեւոն Արոնյանը հաղթել է Գելֆանդին ու Վոյտաշեկին

Լեւոն Արոնյանը հաղթել է Գելֆանդին ու Վոյտաշեկին

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) Julius Baer Generation Cup օնլայն մրցաշարի առաջին չորս տուրերում հաղթել է իսրայելցի Բորիս Գելֆանդին ու լեհ Ռադոսլավ Վոյտաշեկին, ոչ ոքի է խաղացել լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի եւ ամերիկացի Կրիստոֆեր Վույջին Յուի հետ։

Լեւոն Արոնյանը 8 միավորով 6-րդն է (հաղթանակի համար տրվում է 3, ոչ ոքիի՝ 1 միավոր)։ Առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է՝ 10 միավոր։

Julius Baer Generation Cup-ը Meltwater Champions Chess Tour-ի 9 մրցաշարերից 7-րդն է։

16 մասնակիցները նախնական փուլում կանցկացնեն 15 տուր։ 8 ուժեղագույնները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում։

Julius Baer Generation Cup-ի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։ Meltwater Champions Chess Tour-ի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է։

  • Կիսվել: