կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Լևոն Արոնյանը ոչ-ոքի է ավարտել առաջին պարտիան Sinquefield Cup-ում

Լևոն Արոնյանը ոչ-ոքի է ավարտել առաջին պարտիան Sinquefield Cup-ում

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մեկնարկել է Grand Chess Tour-ի վերջին փուլը՝ Sinquefield Cup-ը։ Առաջին տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Հանս Նիմանի հետ։

Առաջին տուրի հետո առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է, որը պարտության է մատնել աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հաղթող, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն։

Կանցկացվի 9 տուր։

Sinquefield Cup, առաջին տուր

Հանս Նիման (ԱՄՆ) - Լեւոն Արոնյան (ԱՄՆ)՝ 0,5:0,5

Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0,5:0,5

Լենիեր Դոմինգես (ԱՄՆ) - Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0,5:0,5

Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0,5:0,5

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 1:0

  • Կիսվել: