ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Լևոն Արոնյանը հաղթել է ֆրանսիան ներկայացնող իրանցի շախմատիստին. Sinquefield Cup

Լևոն Արոնյանը հաղթել է ֆրանսիան ներկայացնող իրանցի շախմատիստին. Sinquefield Cup

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի Sinquefield Cup ավանդական մրցաշարի հերթական տուրում Լևոն Արոնյանը, ով ներկայացնում ԱՄՆ-ը, սպիտակ ֆիգուրներով խաղացել է Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի հետ և հաղթել 67-րդ քայլին։

Նախորդ տուրերում Լևոն Արոնյանը ոչ ոքի էր խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի, ռուսաստանցի Յան Նեպոմյնաշչու հետ և չորս պարտիայից հետո 2,5 միավորով բաժանում է 2-4-րդ տեղերը Նեպոմնյաշչու և Վաշիե-Լագրավի հետ։ Միանձնյա առաջատարը Ուեսլի Սոն է՝ 3 միավոր 5 պարտիայում։

Sinquefield Cup-ը Grand Chess Tour-ի հերթական փուլն է, մրցանակային հիմնադրամը 350 հազար դոլար է։

 

  • Կիսվել: